Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեդալի վրա դաջված է «հայ», ներսում` «Նարեկացի»

Մեդալի վրա դաջված է «հայ», ներսում` «Նարեկացի»
08.12.2014 | 11:57

Հայ մշակույթի տարածման և զար¬գացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև Հայաստանում 25-ամյա ակտիվ գործունեություն ծավալելու համար, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ «Գրիգոր Նարեկացի» մեդալի վրա դաջված է «հայ», ներսում` «Նարեկացի»:

Գյումրու «Վիլլա Ջ. Կրոսս» արհեստագործական արվեստանոցը ստեղծվել է «Հոգ ընտանիքին հիմնադրամի» կողմից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն է: Այս տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել արվեստանոցի առաջին հարկում, որի բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին: Այժմ արվեստանոցում գործում է խեցեգործության բաժինը: Առաջիկայում արվեստանոցը կհամալրվի այնպիսի արհեստագործական ճյուղերով, ինչպիսիք են գորգագործությունը, արծաթագործությունը և այլն: Այս ամենի հետ մեկտեղ կգործի նաև դպրոց, որտեղ երեխաները կարող են ստանալ ոչ միայն գեղագիտական հմտություններ, այլև ձեռք բերել մասնագիտություն:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ